2023 թվականի հոկտեմբերի 9-10-ը Գորի քաղաքում Heks Eper Georgia-ի «Քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի մեդիա բաղադրիչի շրջանակներում անցկացվել է տրենինգ թիրախային համայնքների տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների, բլոգերների համար, Պետլիազորի վարչակազմի, քաղաքապետարանների և Սակրեբուլոների հասարակայնության հետ կապերի ծառայությունների ներկայացուցիչների համար, որին մասնակցել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի „Հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի“ բաժնի մասնագետ Մարտին Թարզյանը։
Ծրագրի մեդիա բաղադրիչի նպատակն է, որպեսզի տրենինգի մասնակիցները զարգացնեն գիտելիքներ և հմտություններ էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրների մասնագիտական խորը լուսաբանման համար, ներառյալ վերլուծական հոդվածների կամ մուլտիմեդիա նյութերի պատրաստումը:

















