«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավ»

«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավ»

«Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Գենդերային իրավահավասարության խորհուրդը» Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և քաղաքապետարանի գենդերային մասնագետի հետ համագործակցությամբ, համաձայն Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային իրավահավասարության մունիցիպալ գործունեության պլանի (3.1.2.) իրականացրել է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավ»:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմված էր մի քանի մասից.
✅Մարդու իրավունքների միջազգային օրվա պատմություն:
✅Առաջին կին պատգամավորները Վրաստանի խորհրդարանական պատմության մեջ:
✅Մունիցիպալիտետում ապրող և աշխատող հաջողակ կանանց պատմությունների լուսաբանում, ովքեր առաջինն են իրենց գործունեության բնագավառում:
Մունիցիպալիտետի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար պատվոգրեր և խորհրդանշական նվերներ են տրվել մասնագիտական գործունեության մեջ հաջողակ կանանց։
Միասին ընդդեմ բռնության:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights