Ախալքալաքի մունիցիպալիտետում նշվել է 《Ախալքալաք -2023》 օրը: Քաղաքը 959 տարեկան է։

Ախալքալաքի մունիցիպալիտետում նշվել է 《Ախալքալաք -2023》 օրը: Քաղաքը 959 տարեկան է։

Ախալքալաքի մունիցիպալիտետում նշվել է 《Ախալքալաք -2023》 օրը:
Քաղաքը 959 տարեկան է։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորել է բնակիչներին քաղաքի օրվա կապակցությամբ։
Ախալքալաքի օրը շնորհավորել են նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին և տեղական ինքնակառավարումների հետ հարաբերությունների ծառայության պետ Իոսեբ Ալիբեգաշվիլին։
Քաղաքի կենտրոնական զբոսայգում խորհրդանշնական միջոցառումներ են անցկացվել՝ կապված «Ախալքալաք 2023»-ի օրվա հետ։ Միջոցառումների թվում էին ցուցահանդեսներ, անիմացիոն հերոսների շոու, երեխաների համար ժամանցային ծրագրեր, սպորտային մրցույթներ, տեղական արտադրանքի և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Գուրիայում տեղի ունեցած բնական աղետների պատճառով Ախալքալաքի օրվան նվիրված միջոցառումների մի մասը չեղյալ է հայտարարվել և այն հանդիսավոր կերպով չի նշվել։
Գալա համերգը և տեղական համույթների կողմից կազմակերպած ֆոլկլորային երեկոն չեղարկվել են։
«Ախալքալաք – 2023» օրվան ներկա էին նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Նինոծմինդայի պատգամավոր Սմբատ Կուրեղյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights