19/06/2023թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի «Գենդերային իրավահավասարության խորհրդի» նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն և Քաղաքապետարանը կազմակերպել էին «Հայրերի օր» միջոցառումների շարք, որոնք տեղի են ունեցել.
1) Ապագայի տանը՝ գեղեցիկ և բովանդակալից գրական- երաժշտական միջոցառում Ապագայի տան սաների և նրանց հայրերի մասնակցությամբ,
2) Քաղաքապետարանի շենքի դիմացի պուրակում՝ Արվեստի դպրոցի սաների նկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հայրերին,որին մասնակցել են մանուկ նկարիչներն ու նրանց հայրերը, մանկական տոնահանդես ՝ ք.Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի սաների կատարմամբ, որին ևս մասնակցել են մանկապարտեզի սաների հայրերը:
«Հայրերի օր» միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի ՏԻՄ ղեկավարներ Նաիրի Իրիցյանը և Մելքոն Մակարյանը, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազորի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին և Ենթակառուցվածքային հարցերով պատասախանատու, տարածաշրջանի Գենդերային հարցերով փորձագետ Մարինա Գաչեչիլաձեն, պաշտոնատար այլ անձինք, ծնողներ և այլոք:
Տոնը հետաքրքիր և հաջողված էր:





















