27/09/2023 թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սակրեբուլոյի անդամների, այդ թվում քաղաք Ախալքալաքի մեծամասնական պատգամավորներ Հակոբ Չախմախչյանի և Կարապետ Պալոյանի հետ, հանդիպում է ունեցել քաղաքի Ջավախեթյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքը փողոցի ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Ենթակառուցվածքային վերոհիշյալ նախագիծը, որի աշխատանքները սկսվել էին 2021 թվ-ին, իրականցման առումով բավականին բարդ էր: Բնակիչները խոսել են դժվարությունների մասին, որ հաղթահարել են ճանապարհաշինարարության ընթացքում, միաժամանակ նշել են, որ գոհ են կատարված աշխատանքների որակից՝ ճանապարհը ուշ, բայց լավ կառուցվեց: Ճանապարհային գծանշումները և ճանապարհային նշանները տեղադրելուց զատ, բնակիչները խնդրում են , որ տեղադրվեն ճանապարհներին Ռետինե արհեստական արգելակներ (այսպես կոչված „Պառկած ոստիկան“) ՃՏՊ-երի կանխարգելման համար:



















