18.09.2023թ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը Սակրեբուլոյի այլ պաշտոնատար անձանց հետ հերթական հանդիպումներն է ունեցել Սուլդա և Խավեթ գյուղերի բնակչության հետ:
Քաղաքացիների կողմից ՏԻՄ ընտրված անձինք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լսում են բնակչության կարծիքը, հետագայում այն ներառում մունիցիպալիտետի զարգացման ռազմավարության մեջ:
Այդ համատեքստում անցկացված այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքացիներն իրենց գոհունակությունն են արտահայտել պետական և տեղական մակարդակով իրականացվող նախագծերի վերաբերյալ, ինչն էլ հավաստում է, որ պետական և տեղական իշխանություններում աշխատող պաշտոնատար անձինք մունիցիպալիտետի զարգացման ճիշտ պլան են մշակել: Հանդիպման մասնակիցներն իրենց երախտիքն են արտահայտել պետության կառավարությանը և վարչապետին մեր երկրում խաղաղության ապահովման համար, ինչն էլ կայուն զարգացման երաշխիքն է:
Գյուղերում բնակչության նախաձեռնությամբ, մասնավոր անձանց և մունիցիպալիտետի համաֆինանսավորմամբ ևս ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում՝ ֆուտբոլի մինի մարզադաշտ, ճանապարահաշինություն և կամրջի շինարարություն, ինչն էլ իրենց համայնքերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ապացույցն է:
Նշելով հանուն բնակչության բարօրրության պետության կողմից կատարվող ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, միաժամանակ իրենց մտահոգությունն են արտահայտել այն բանի վերաբերյալ, թե արդյո՞ք կհասցնեն մինչև ձմեռը ավարտին հասցնել ճանապարհաշինարարական աշխատանքները: Գազաֆիկացման բացակայությունն այս բարձրալեռնային գյուղերի համար դեռևս մնում է հիմնախնդրային, թեև հուսով են, որ այս հարցը ևս իր լուծումը կստանա:
Նաև բնակչության համար հիմնախնդրային է դեպի սահման տանող Վաչիան-Սուլդա ճանապարհի ծանրաբեռնվածությունը, ճանապարհի մի երկար հատվածի վրա բեռնատարերի կայանման պատճառով ճանապարհի երթևեկելի մասի նեղ դառնալը, ճանապարհի երկայնքով աղբակույտերի առաջանալը, որոնք էլ բնակչության դժգոհության պատճառ են դարձել: Բնակչությունը սպասում է, որ հարցի լուծման համար պատասխանատու մարմինները միջոցներ կձեռնարկեն:


















