15.03.2023թ Հայ առաքելական եկեղեցին նշում է «Միջինքը»՝ Մեծ Պահքի կեսը: Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր եկեղեցիներում կազմակերպվում է գաթայի փառատոն, երբ բոլոր կանայք գաթա են պատրաստում և բերում եկեղեցի։ Գաթան օրհնում են, հետո ճաշակում։ Փառատոնին ներկա էին նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, նախագահի տեղակալը և Սակրեբուլոյի այլ աշխատակիցներ։







