Դպրոցներում դասարանների կոմպլեկտացիայի գործընթացն է ընթանում

Դպրոցներում դասարանների կոմպլեկտացիայի գործընթացն է ընթանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Հովիկ Մուրադյանը Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին է ներկայացրել Չամդուրա գյուղի դպրոցում դասարանների հնարավոր միացման վերաբերյալ բնակչությանը հուզող հարցերը:
Հարցի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալու նպատակով Սակրեբուլոյի նախագահը Սակրեբուլոյի պաշտոնատար անձանց հետ 19.09.2023թ. հանդիպել է Ախալքալաքի Կրթական Ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Մանուչար Միքելաձեի հետ:
Ըստ Կրթական Ռեսուրս կենտրոնի տեղեկատվության, ելնելով Ազգային ուսումնական պլանից, դպրոցներում դասարանների կոմպլեկտացիայի գործընթացն է ընթանում: Այդ պատճառով մունիցիպալիտետի բնակչությանն ենք ներկայացնում վերոհիշյալ հարցի վերաբերյալ տեղեկատվություն:
Մոտավորապես 10-15 դպրոցների դասարաններում աշակերտների քանակն այնքան քիչ է, որ դրանք միավորվում են: Ընդ որում, միավորվել կարող են ոչ ավելի, քան 2 դասարան, եթե երկուսում աշակերտների քանակը չի գերազանցում 10-ը: Միաժամանակ նշենք, որ միավորված դասարանում դասավանդում է առարկայական մեկ ուսուցիչ: Հետևաբար դպրոցում նվազում է դասաժամերի քանակը:
Շնորհակալություն ենք հայտնում Ախալքալաքի Կրթական Ռեսուրս կենտրոնին արագ արձագանքելու և տեղեկատվության տրամադրման համար:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights