01/06/2023 թվ․ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում կայացավ Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի և նախարարության ներկայացուցիչների տեղեկատվական հանդիպումը՝ կրթության և արդարադատության բնագավառում առկա պրոբլեմատիկ հարցերի հետ կապված։ Հանդիպմանը մասնակցում էին Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և մունիցիպալիտետի այլ աշխատակիցներ։ Նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին։












