Գենդերային բռնության դեմ համընդհանուր 16-օրյա արշավին միացել են նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինները և Ախալքալաքի մունիցիպալիտետի «Գենդերային իրավահավասարության խորհուրդը»:
06/12/2023 թ. Սամցխե – Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում, գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ, որին մասնակցել են Վրաստանի Խորհրդարանի պատգամավորներ Նինո Ծիլոսանին, Գրետա Ծիծավան, Սամվել Մանուկյանը, Սմբատ Կյուրեղյանը, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին և պաշտոնատար այլ անձինք, Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալիտետների ՏԻՄ ղեկավարներ Մելքոն Մակարյանը, Նաիրի Իրիցյանը, Անի Մոսոյանը, Վահան Արոյանը ու երկու մունիցիպալիտետների Գենդերային իրավահավասարության խորհուրդների ներկայացուցիչները, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կանանց կազմակերպության վարչության ներկայացուցիչ Ինա Կապանաձեն, Սամցխե – Ջավախեթիի պետական համալսարանի ղեկավարությունը: Թեմատիկ շնորհանդեսներ են ներկայացրել համալսարանի ռեկտոր Բակա Բերիձեն և ուսանողները, բովանդակալից ելույթներ ունեցան հյուրերը:
Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարն առաջնահերթությունն է և հստակ արտահայտում է մեր քաղաքական կամքը՝ աշխատելու այս հարցերի շուրջ։














