Գենդերային փառատոն

Գենդերային փառատոն

13.04.2023թ. Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում, DVV INTERNATIONAL-ի աջակցությամբ, «Գենդերային փառատոն» է անցկացվել։
Միջոցառմանը հրավիրված և ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Գենդերային իրավահավասարության խորհրդի» անդամներ, Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Փառատոնին իրենց բազմաբնույթ ստեղծագործություններով մասնակցել են կին ձեռներեցներ, երիտասարդ ստեղծագործողներ, նկարիչներ, ինչպես նաև «Գենդերային հավասարություն» թեմայով լրագրողական մրցույթի մասնակիցներ և այլ ակտիվ կանայք:
Ներկաներին ներկայացվել է «Մեծահասակների կրթության կենտրոնի» գործունեությունը և ձեռք բերված արդյունքները կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեի կողմից :
Այնուհետև «Գենդերային իրավահավասարության խորհրդի» նախագահի տեղակալ Սեդա Մելքումյանը խոսել է մունիցիպալ գենդերային քաղաքականության մասին: Գենդերային իրավահավասարության թեմայով խոսել են նաև այլ ակտիվ կանայք:
Փառատոնը եզրափակվել է ֆիլմի ցուցադրմամբ և դրա քննարկմամբ:
Միջոցառումը հետաքրքիր էր և հաջողված։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights