Գազաֆիկացման աշխատանքներ Թախչա գյուղում

Գազաֆիկացման աշխատանքներ Թախչա գյուղում

Բարձրալեռնային գյուղերի բնակիչների համար ամենակարևոր ու գլխավոր խնդիրը բնական գազի բացակայությունն է։ Իսկ ձմեռը շատ ավելի թանկ է ու բարդ առանց բնական գազի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչա գյուղը մունիցիպալիտետի այն 20 գյուղերից է, որոնք դեռևս գազաֆիկացված չեն:
Ելնելով բնակչությանն օգնելու և կենցաղային հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունից, Ախալքալաքի մունիցիպալիտետի ՏԻՄ-ը և Սակրեբուլոյի անդամ Արարատ Այվազյանն ակտիվորեն աշխատել են այս ուղղությամբ:
Գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու և գյուղաբնակչության գլխավոր հիմնախնդիրը լուծելու համար ծնունդով Թախչա գյուղից բարերարներ Կարեն և Միսաք Ղազարյանները, Անդրանիկ Սուրմալյանը սեփական ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ ծրագրել և գրեթե ավարտին են հասցրել հայրենի գյուղի գազաֆիկացման նախագիծը: Այս նախագիծը լավ հնարավորություն է նաև Աբուլ գյուղի հետագա գազաֆիկացման համար:
Խորին շնորհակալություն ենք հայտնում բարերարներին նախկինում կատարած բարեգործությունների և այժմյան գազաֆիկացման ծրագրի հսկայական ներդրումների համար, ինչն էլ կնպաստի Թախչա գյուղի զարգացմանը, կխոչնդոտի բնակչության արտագաղթին և գյուղի դատարկմանը:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Արարատ Այվազյանին իր աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights