01/11/2023թ. ժամը 11։00-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստին տեղի ունեցավ Սակրեբուլոյի նախագահի և հանձնաժողովների նախագահների տարեկան հաշվետվությունների ունկնդրում:
Սակրեբուլոյի նիստին մասնակցել են նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձինք, մունիցիպալիտետում գործող Ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ:
Տեղական ինքնակառավարման օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի է ենթակետի և Սակրեբուլոյի կանոնակարգի հիման վրա Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը ներկայացրել է հաշվետվություն 2022թ-ի նոյեմբերից մինչև 2023 թ-ի նոյեմբեր իրականացրած աշխատանքների մասին։
Տեղական ինքնակառավարման օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա և ըստ Սակրեբուլոյի կանոնակարգի հաշվետվություններ են ներկայացրել նաև Սակրեբուլոյի հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանը, Գենադի Էլիզբարյանը, Սողոմոն Ասլանյանը, Գրիգոր Ղարագեբակյանը և Սիփան Շիպակցյանը:
Ըստ ներկաների գնահատման, հաշվետվությունը համապարփակ և լիարժեք էր:







