Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Սակրեբուլոյի այլ անդամներ Գենդերային իրավահավասարության խորհրդի գործունեության պլանի շրջանակներում հանիպել են գյուղ Վաչիանի բնակչության հետ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Սակրեբուլոյի այլ անդամներ Գենդերային իրավահավասարության խորհրդի գործունեության պլանի շրջանակներում հանիպել են գյուղ Վաչիանի բնակչության հետ:

22.09.2023 թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Սակրեբուլոյի այլ անդամներ Գենդերային իրավահավասարության խորհրդի գործունեության պլանի շրջանակներում հանիպել են գյուղ Վաչիանի բնակչության հետ:
Հանդիպման ընթացքում խոսել են գենդերային իրավահավասարության մասին, փաստել, որ տեղական բյուջեով ֆինանսավորված ենթակառուցվածքային նախագծերը գենդերազգայուն են, քանզի դրանցից հավասարապես օգտվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք:
Նոր կառուցված մինի մարզադաշտը երիտասարդների ֆիզիկական դաստիարակության համահավասար նախապայման է: Օրինակ, մեր մունիցիպալիտետում սպորտով հաջողությամբ զբաղվում են նաև աղջիկները, որոնք հաղթանակներով են վերադառնում տարբեր մրցույթներից: Սակայն դեռևս գոյություն ունեն գենդերային կարծրատիպեր, որոնք հանդիպման ժամանակ նշվեցին տղաների կողմից: Մասնավորապես՝ մեր գյուղում աղջիկները սպորտով չեն կարող զբաղվել, քանի որ մայրերը չեն թույլատրում, կամ էլ ազատ ժամանակ չունեն՝ զբաղված են տնային գործերով:
Հանդիպման մասնակիցներին հուզում էին մի շարք հարցեր, որոնցից են՝ ցերեկային լուսավորման թերի լինելը, ճանապարհի ծանրաբեռնվածությունը բազմաթիվ բեռնատարերի պատճառով, ճանապարհներին Ռետինե արհեստական արգելակների (այսպես կոչված „Պառկած ոստիկան“) տեղադրում ՃՏՊ-երի կանխարգելման համար: Ներկայացված հարցերը գտնվում են համապատասխան մարմինների ուշադրության տակ և շուտով իրենց լուծումը կստանան:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights