ՏԻՄ ներկայացուցիչները դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Գոռ Այվազյանին

ՏԻՄ ներկայացուցիչները դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Գոռ Այվազյանին

08․05․2023թ.Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպեցին բռնցքամարտի 54 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Այվազյանին։ Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Հայաստանում, երիտասարդների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Այվազյանը։
Գոռ Այվազյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնության և բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր։
Շնորհավորում ենք Գոռ Այվազյանին և նրա մարզիչ Գագիկ Էլիզբարյանին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություններ հետագա մրցումներում։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights