
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն ու Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի շենքում կատարեցին տնօրհնեքի արարողություն։ Ծանոթացան Սակրեբուլոյի դերի, կատարած աշխատանքների հետ, կարևորեցին Ջավախքի դերը՝ որպես երկու երկրների բարեկամության կամրջի։
Բարեմաղթանքների ժամանակ, ի թիվս բոլորի , առողջություն մաղթեցին նաև վերջերս ավտովթարի ենթարկված Վրաստանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին։
Հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական։
Հանդիպումն անցավ ջերմ, հետաքրքիր մթնոլորտում։






