Խորհրդատվական նիստ Սամցխե֊Ջավախեթիի նահանգապետարանում

Խորհրդատվական նիստ Սամցխե֊Ջավախեթիի նահանգապետարանում

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին նահանգապետարանում անցկացրեց խորհրդատվական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկեցին և հավանության արժանացրին 2023 թվականին Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների բարձրալեռնային բնակավայրերի ֆոնդից ֆինանսավորվելիք ենթակառուցվածքային ծրագրերը։
Հանդիպմանն ամփոփվեցին 2022 թվականին տարածաշրջանում իրականացված ենթակառուցվածքային ծրագրերը և քննարկվեցին 2023 թվականի անելիքները, այդ թվում`
նախակրթարանների և հանրակրթական հաստատությունների ենթակառուցվածքների կառուցում/վերականգնում, «Աջակցություն գյուղին», «Վերանորոգված շրջաններ» պետական ​​ծրագրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները, ինչպես նաև քննարկվեցին տնտեսական զարգացման ու ներդրումային ծրագրերը։
Այս տարի Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից արդեն ֆինանսավորվել է 42 ծրագիր՝ 23 675 398 լարի արժողությամբ։
Խորհրդի նիստին մասնակցեցին նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, տեղակալ` Շոթա Ռոստիաշվիլին, նահանգապետարանի ծառայությունների ղեկավարները, մունիցիպալիտետների քաղաքապետերը, ավագանիների ղեկավարները և նրանց տեղակալները։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights