«ՏԱՈ» ռեգբի ակումբի ղեկավարությունը Սակրեբուլոյում ներկայացավ շնորհանդեսով

«ՏԱՈ» ռեգբի ակումբի ղեկավարությունը Սակրեբուլոյում ներկայացավ շնորհանդեսով

12/07/2023 թ. տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Կրթամշակութային հանձնաժողովի հերթական նիստը, որին շնորհանդեսով ներկայացել է տարածաշրջանային «ՏԱՈ» ռեգբի ակումբի ղեկավարությունը: Ներկայացվել է ակումբի յոթամյա պատմությունը, ձեռքբերումները, հաջողություններն ու ակնկալիքները: Մեր տարածաշրջանում ռեգբին շատ հեղինակավոր սպորտաձև է և մեր տեղական բյուջեից համաֆինանսավորվող «ՏԱՈ» ակումբը կարճ ժամանակահատվածում բավական մեծ հաջողությունների է հասել:
Ներկաները բազում հարցեր են քննարկել, որոնք վերաբերում էին «ՏԱՈ» ռեգբի ակումբում ախալքալաքցիների ընդգրկվածությանը, մեր մունիցիպալիտետում ռեգբիի մասսայականացմանը և ավելի շատ երիտասարդների ընդգրկվածությանը մեր պետությունում մեծ հաջողություններ գրանցած ռեգբի սպորտաձևում:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights