Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական ճանապարհին նախկինում տեղադրվել են «Հետիոտնային անցում» նշանները, սակայն հետիոտնային անցումի գծանշումները ճանապարների վրա չեն կիրառվել, այն բանից հետո, երբ Սակրեբուլոն և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը դիմել են ճանապարհը սպասարկող «Ջավախավտոգզա» ընկերությանը, աշխատանքներ են սկսվել քաղաքում ճանապարհային գծանշումների վրա, այս փուլում 25 վայրերում կկատարվեն հետիոտնային անցումներ, այնուհետև կկատարվեն ճանապարհային գծանշումներ քաղաքի կենտրոնական ճանապարհին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, մունիցիպալիտետի քաղաքապետը և քաղաքապետարանի և Սակրեբուլոյի այլ աշխատակիցներ ճանապարհային աշխատողների հետ միասին անցել են կենտրոնական ճանապարհով և նշել հետիոտնային անցումների և նշանների տեղադրման վայրերը։ Կենտրոնական ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Ջավախավտոգզան»














