24.05.2023թ-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի հանրային դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի Անկախության օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որին մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի և քաղաքապետարանի պաշտոնատար անձիք:
Ներկա էին նաև Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, դպրոցի մանկավարժները և ծնողները:
Աշակերտները պետական և մայրենի լեզուներով հետաքրքիր և բազմաբնույթ ելույթներով են հանդես եկել։ Գրական խոսքին, երգին ու պարին հաջորդել է Վրաստանի տարածաշրջանների ներկայացումը պատմա-աշխարհագրական ակնարկով, ինչպես նաև ըստ յուրաքանչյուր տարածաշրջանի ավանդույթների և կերակրատեսակների նմուշների։
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումն ավարտվել է դպրոցի աշակերտների կողմից ներկայացված գեղեցիկ ցուցահանդեսով ։
Շնորհակալություն կազմակերպիչներին և դպրոցի տնօրինությանը հետաքրքիր միջոցառման համար:



















