27/04/2023 թ. «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ Նաիրի Իրիցյանը, Մելքոն Մակարյանը և այլ պաշտոնատար անձիք հանդիպել են Վրաստանում Նորվեգիա, Դանիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում խոսել են Ախալքալաքի մունիցիպալիտետում էկոնոմիկայի զարգացման հեռանկարների, ազգային փոքրամասնությունների համար իրականացվող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև զրուցել ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման վերաբերյալ:
Շնորհակալություն հանդիպման կազմակերպիչներին և հյուրերին։















