Ծառատնկման ակցիա Ախալքալաքում

Ծառատնկման ակցիա Ախալքալաքում

2023 թվականի ապրիլի 22-ին Երկրագնդի միջազգային օրվա շրջանակներում “Ախալքալաքի ՀԷՍ”-ի շրջակա միջավայրի պահպանության կոմպոնենտի շրջանակներում 220 տնկի է տնկվել։ “Ախալքալաքի ՀԷՍ “-ի կողմից իրականացվող ակցիան երեք տարվա համար էր նախատեսված
(2021 – 2023 թթ.) , որը հետապնդում է շրջակա միջավայրի կանաչապատման նպատակ։ Ակտիվությունը Երկրագնդի միջազգային օրվա շրջանակներում է անցկացվում, որն էլ ամեն տարի ապրիլի
22 -ին է տեղի ունենում ։
Նոր տնկիները Ախալքալաքի 1 և Ախալքալաքի 2 հիդրոէլեկտրոկայանների շրջակայքում են տնկվել։
Նաև 50 տնկի, որոնք ընկերությունը տեղական մունիցիպալիտետին էր փոխանցել, Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք- Նինոծմինդայի մայրուղիների մոտակայքում են տնկվել։
Ծառատնկման ակցիային մասնակցել են ընկերության աշխատակիցները և տեղական ինքնակառավարման
ներկայացուցիչները։ “Այս տարի ավարտեցինք Ախալքալաքի հիդրոէլեկտրոկայանի կողմից նախաձեռնած կանաչապատման և ռեկուլտիվացիայի եռամյա ծրագիրը, որի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր տարածքներում ընդհանուրը տնկվել է
1675 տնկի։ Ուրախ ենք, որ տնկիների բնության հետ սերտաճելու պրոցեսը շատ դեպքերում հաջողվել է և դրա համար շնորհակալություն տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին, քանի որ նրանք են ապահովել այս տնկիների խնամքը տարվա ընթացքում”։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights