05/04/2023 թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել ք.Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտների տեղեկատվական հանդիպումը «Տեղական ինքնակառավարում» թեմայով Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Աշակերտները բազում հարցերի շուրջ են խոսել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը հետաքրքիր և արդյունավետ էր







