Այսօր տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նիստը, որտեղ Հակոբ Չախմախչյանի անձնական դիմումի համաձայն քննարկվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ պաշտոնից նրա հրաժարական տալու հարցը։
Խմբակցության անդամները շնորհակալություն են հայտնել Հակոբ Չախմախչյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կյանքում։ Ինքը՝ Հակոբ Չախմախչյանը ևս շնորհակալություն է հայտնել Սակրեբուլոյին և խմբակցության անդամներին, մաղթել հաջողություն բոլոր նախաձեռնություններում, նշել է, որ մնում է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության կազմում և մնում է որպես Սակրեբուլոյի անդամ։ Հակոբ Չախմախչյանն իր հրաժարականը բացատրել է նրանով, որ ֆիզիկապես ժամանակ չունի և՛ որպես բժիշկ աշխատելու, և՛ որպես խմբակցության նախագահ լինելու համար։
խմբակցության նախագահի պաշտոնում առաջարկվել է Սակրեբուլոյի անդամ Գիա Մելիքիձեի թեկնածությունը։ Նա միաձայն ընտրվել որպես «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ։
Խմբակցության անդամները նոր նախագահ Գիա Մելիքիձեին մաղթեցին արգասաբեր և արդյունավետ աշխատանք։







