«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սակրեբուլոյի բյուրոյի նիստը։

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սակրեբուլոյի բյուրոյի նիստը։

10/03/2023թվ․ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը։
Օրակարգում.
1. Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում երեխաների համար զարգացնող խաղահրապարակներ ստեղծելու մասին։
Բյուրոյի նիստին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ներկայացուցիչը, սոցիալական օգնության բաժնի պետը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մանկապարտեզների միավորման ղեկավարը, նախագծի հեղինակները։
Նշված նախագիծը ներկայացրեց «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ Հակոբ Չախմախչյանը, ով մանրամասն ներկայացրեց նախագծի կարեւորությունը 3-7 տարեկան երեխաների համար։ Նման տիպի շարժախաղերը երեխայի մոտ զարգացնում են տարածության մեջ կողմնորոշումը, շարժումների կոորդինացիան, ուշադրության կենտրոնացումը, շարժողական ակտիվությունը, գունաճանաչողությունը, ուշադրության տեղափոխելիությունը, մաթեմատիկական կարողությունները, տրամաբանական մտածողությունը, պատկերացումը, սովորեցնում են հետևել կանոններին, սովորեցնում են ենթարկվել ընդհանուր պահանջներին, ակտիվացնում են շնչառությունը, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, հիշողությունը, ֆանտազիան, ձևավորում են արագություն, ուժ, դիմացկունություն, ճարպկություն, օգնում են հարմարվել կոլեկտիվում, ավելացնում են երեխայի բառապաշարը։
Նախագիծը հավանության արժանացավ Բյուրոյի բոլոր անդամների և ներկաների կողմից:
Ելնելով վերոգրյալից՝ որոշում է կայացվել նշված նախագիծն ուղարկել քաղաքապետարան՝ համապատասխանաբար ընտրված վայրերում երեխաների համար զարգացնող խաղահրապարակներ կազմակերպելու նպատակով (օրինակ՝ մանկապարտեզների բակերում, քաղաքային այգում, տարբեր խաղահրապարակներում և այլն)։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights