Մարտի 21-ին նշվում է Դաունի համախտանիշի միջազգային օրը։ 2012 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ յուրաքանչյուր տարվա մարտի 21-ին աշխարհի մասշտաբով պետությունները, քաղաքացիական հասարակությունը և այլ կազմակերպություններ պլանավորում և իրականացնում են Դաունի համախտանիշի մասին իրազեկվածության բարձրացման տարբեր միջոցառումներ:
Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ 21/03/2023 թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի «Գենդերային իրավահավասարության խորհրդի» անդամները մասնակցել են «Արև մարդիկ» ցուցահանդեսին, որը պատրաստվել էր ք.Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի Քաղաքացիական կրթության ակումբի աշակերտների կողմից: Այս միջոցառում -ցուցահանդեսի նպատակն էր Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքների և արժանապատվության հարգման խթանումը:
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի ողջ անձնակազմին հետաքրքիր միջոցառման համար:







