Ներկայացված պետիցիայի քննարկում։Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի ցանցի ստեղծման վերաբերյալ

Ներկայացված պետիցիայի քննարկում։Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի ցանցի ստեղծման վերաբերյալ

18/05/2023թ. 11։00-ին տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը:
Օրակարգում`
Ներկայացված պետիցիայի քննարկում։/Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի ցանցի ստեղծման վերաբերյալ/
Պետիցիան ներկայցնողները բյուրոյի անդամներին ծանոթացրել են իրենց նախաձեռնության անհրաժեշտությունն ու արդիականությունը, ելնելով բնակչության հետ հանդիպումներից:
Բյուրոյի յուրաքանչյուր անդամ իր դրական կարծիքն է արտահայտել պետիցիայի վերաբերյալ, փաստել, որ հարցն իրոք կարևոր է մեր բնակչության համար: Հաշվի առնելով , որ նման նախադեպ արդեն կա հարևան Ախալցիխեի մունիցիպալիտետում, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Սակրեբուլոյի բյուրոն պետիցիայով ներկայացված հարցին հավանություն է տալիս և հետագա իրականցման համար պետիցիան ուղարկում է քաղաքապետին:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights