Շարունակվում է Չունչխա-Պտենա-Դիլիսկա ճանապարհի շինարարությունը, այս փուլում կառուցվում է 1743 մետր երկարությամբ ճանապարհ՝ սկսած Չունչխա գյուղից դեպի Պտենա գյուղ։ Այս փուլում նախատեսվում է այս հատվածի կառուցումը, հուսով ենք, որ մնացած հատվածի շինարարությունը կշարունակվի։ Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահն ու Սակրեբուլոյի փոխնախագահը տեղում ծանոթացան իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ընդհանուր առմամբ գոհ են աշխատանքից։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 1,051,420 լարի է։ Ծրագիրը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով, մրցույթը շահել է ՍՊՒ «Ջավախավտոգզան»:



















