Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախկին պատգամավոր «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպական օլիմպիական խաղերի մեդալակիր Օթար Երանոսյանը, ով տեղափոխվել է ԱՄՆ պրոֆեսիոնալ բռնցքամարտին մասնակցելու նպատակով, 5 տարի անց Ախալքալաքում հանդիպել է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և Սակրեբուլոյի այլ աշխատակիցների հետ։ Օթար Երանոսյանն ունի 14 հաղթանակ և 0 պարտություն և շուտով կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն Օթար Երանոսյանին մաղթել է նոր հաղթանակներ և նորանոր բարձունքների նվաճում։










