Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, նախորդ շաբաթվա ընթացքում, տեղի են ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակայության տակ գտնվող Ոչ ձեռնարկատիրական /ոչ առևտրային/ իրավաբանական անձանց գործունեության վերաբերյալ լսումներ՝ հետագայում էլ ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
Այսօր՝ 01/04/2024 թվ-ին տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հանդիպումը,որին մասնակցել են նաև Սակրեբուլոյի այլ պաշտոնատար անձինք՝ Գայոզ Լոմսաձեն, Էդուարդ Աղասարյանը, Սեդա Մելքումյանն ու Սողոմոն Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոչ ձեռնարկատիրական /ոչ առևտրային/ իրավաբանական անձանց գործունեության վերաբերյալ լսումների արդյունքում մշակված առաջարկությունները՝այդ կազմակերպությունների գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացնելու նպատակով:








