Գենդերային բռնության դեմ համընդհանուր 16-օրյա արշավին միացել էին նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինները և Ախալքալաքի մունիցիպալիտետի «Գենդերային իրավահավասարության խորհուրդը»:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային իրավահավասարության խորհուրդը «Գենդերային բռնության դեմ համընդհանուր 16-օրյա արշավի» շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ է անցկացրել ք. Ախալքալաքի 5 հանրային դպրոցների, Տուրցխ և Վաչիան գյուղերի հանրային դպրոցների աշակերտների հետ։
Աշակերտներին տեղեկատվություն է տրամադրվել գենդերային բռնության տարբեր ձևերի մասին և խոսվել է դրանից պաշտպանվելու և կանխարգելելու ուղիների մասին։
Գենդերային իրավահավասարության խորհրդի կողմից ամփոփիչ հանդիպում է անցկացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, որին մասնակցել են Խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանը, Խորհրդի հետ համագործակցող Ախալքալաքի Ոստիկանության փորձառու մասնագետ Հռիփսիմե Թումասյանը ու Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը, հանդիպմանը հյուրընկալել են Ախալքալաքի հանրային դպրոցների աշակերտները։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, փոխանցվել ուղերձներ առ այն, որ ընտանեկան բռնության զոհ կարող է հանդիսանալ ընտանիքի ցանկացած անդամը։ Բռնությունը խորապես ազդում է երեխաների վրա, անգամ եթե նրանք լռում են այդ մասին: Երեխան, որը բռնության է ենթարկվել կամ ականատես է եղել բռնության, կարող է դառնալ ինքնամփոփ, անհանգիստ կամ ճնշված:
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում Գենդերային իրավահավասարության խորհրդի, Ոստիկանության և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի համագործակցված աշխատանքը կարևոր և արդյունավետ է, այն թույլ է տալիս բարձրացնելու հանրային իրազեկվածությունը և արձանագրելու վարքագծային փոփոփություններ։
16-օրյա արշավն ուղղված է եղել կանանց նկատմամբ բռնությանը նպաստող արմատացած վերաբերմունքի,կարծրատիպերի և նախապաշարումների հաղթահարմանը:
Գենդերային բռնության տարբեր դրսևորումների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365:
Եղեք հանդուրժող միմյանց նկատմամբ:












































