09.10.2023 Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ, «Գենդերային իրավահավասարության խորհրդի» փոխնախագահ Սեդա Մելքումյանը մասնակցել է «Գենդերային հավասարության օրակարգ տեղական մակարդակում՝ հիմնական մարտահրավերները և գործողությունների քայլերը» թեմայով ազգային համաժողովի աշխատանքներին:
Այն տեղի է ունեցել Թբիլիսիում, «Կանանց առաջնորդությունը հանուն ժողովրդավարության Վրաստանում» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիան,ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության և Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության աջակցությամբ։











