(28/06/2023թ.) 10։30-ին տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստը։
Օրակարգում
1. Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2022թվ. դեկտեմբերի 20-ի թիվ 21 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023թվ բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին
2. Վրաստանի ռեգիոններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից Գյուղին օժանդակություն ծրագրի Շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու մասին
3.Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող Կումուրդոյում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողակտորը, 416,0ք/մ մակերեսով, և դրա վրա գտնվող հացի փուռի շենքի 127ք/մ մակերեսով (ի/կ 63.16.31.603) կ/կ , անմիջական տնօրինման կարգով, օգտագործման իրավունքով վարձակալման տալուն համաձայնություն տալու մասին













