08/10/2023թ.Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը հանդիպում է կազմակերպել Ագանա գյուղի բնակչության հետ, որին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում կանայք և երիտասարդներ:
Այս պահին հիմնական հարցը, որ հուզում է բնակչությանը, կապված է կարտոֆիլի իրացման շուկայի բացակայության հետ:
Ս.Մելքումյանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է նաև «Գենդերային իրավահավասարության խորհրդի» գործունեության հետ, խոսել երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ, որոնցից էին նաև գենդերային կարծրատիպերը:
Հաջորդիվ, երիտասարդների հետ հանդիպումը կլինի Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, որտեղ նրանք կհանդիպեն «Գենդերային իրավահավասարության խորհրդի» անդամների հետ:










