Ք․ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, արվեստագետների միության կազմակերպմամբ, անցկացվեց «Ապագայի աստղեր» 16-րդ ազգային մրցույթը։
Նշված փառատոնին մասնակցում էին ոչ կոմերցիոն իրավաբանական անձ Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաներ Արսեն Կարապետյանը և Վալերիա Ստելմաշովան, մանկավարժ՝ Սվետլանա Կարոյան։
16-րդ հանրապետական մրցույթում Արսեն Կարապետյանն ու Վալերիա Ստելմաշովան զբաղեցրել են առաջին տեղը և ստացել դափնեկրի կոչում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն ակտիվորեն աջակցում և ֆինանսավորում է տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը բարձր մակարդակի միջազգային և տեղական մրցույթներին և կշարունակի աջակցել նրանց ապագայում։
Շնորհավորում ենք երաժշտական դպրոցի կոլեկտիվին, ուսուցչուհի Սվետլանա Կարոյանին և նրա սաներին այս հաջողության կապակցությամբ և մաղթում հաջողություն և մասնագիտական առաջընթաց։











