Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի դահլիճում տեղի ունեցավ 2021-2022 ուսումնական տարվա բազիսային աստիճանի գերազանցիկ շրջանավարտներին շարժական/պորտաբելային/ համակարգիչների փոխանցման միջոցառում՝ ՀԻԻԱ Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ծրագրի՝ « Իմ առաջին Համակարգիչը» շրջանակներում։ Այս համակարգիչները տրվել են Ախալքալաքի ունիցիպալիտետի մի շարք հանրակրթական դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա 31 գերազանցիկ աշակերտների։







