16.11.2023 թվ. Ախալքալաքի մունիցիպալիտետի “Գենդերային իրավահավասարության խորհրդի” նախագահ Նաիրի Իրիցյանը խորհրդի այլ անդամների հետ մասնակցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղի հանրային դպրոցում անցկացված “Գենդերային իրավահավասարություն” թեմայով միջոցառմանը։ Աշակերտները ներկայացրել են հետաքրքիր երկլեզու շնորհանդեսներ։ Հաջորդ հանդիպումն աշակերտների հետ տեղի կունենա Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, որին կմասնակցեն նաև այլ դպրոցների աշակերտներ։
















