Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային հավասարության խորհուրդը միանում է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային ամսին։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքիմունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ ակցիա՝ կենդանի շղթա և վարդագույն փուչիկների բաց թողնում։ Մասնակցում էին նաև Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի Քաղաքացիական կրթության ակումբի սաները։
Ժամը 20:00-ին Ախալքալաքի Սակրեբուլոյ շենքը կլուսավորվի վարդագույն, ու հոկտեմբեր ամսվա ընթացքում շենքը վարդագույն է լուսավորվելու։
Միասին մենք կհաղթենք կրծքագեղձի քաղցկեղին 🌸












