2023 թվականի հունիսի 25-ից Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2024 թվականի մարդահամարի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, Սամցխե-Ջավախեթիի շրջանի երեք մունիցիպալիտետներում (Ախալքալաք, Ախալցիխե և Բորժոմի) սկսել է այցելել բնակավայրերի բնակելի շենքեր և համապատասխան տեղեկատվություն հավաքել : Առաջին փուլի աշխատանքները ենթադրում են նշված մունիցիպալիտետների առկա շենքերի և դրանցում փաստացի բնակվող տնային տնտեսությունների ցուցակային կազմի որոշում։
2024 թվականի մարդահամարի նախապատրաստական դաշտային աշխատանքները կտևեն 15 օր և այն կիրականացնեն «Սաքստատ»-ի կողմից վերապատրաստված անձնակազմը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով / պլանշետային համակարգիչներով/ ։






