2023 թվականի դեկտեմբերի 18-ին Ախալքալաքի քաղաքապետարանի Ապագայի տանը տեղի ունեցավ ցուցահանդես, որի ընթացքում «Ապագայի տան» սաները ցուցադրեցին իրենց տարբեր տեսակի աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկա էին նաև Սակրեբուլոյի նախագահը, նախագահի առաջին տեղակալը, Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետերը, Սակրեբուլոյի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։















