(27.03.2024թ.) 11։30-ին տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը։
Օրակարգում
1. Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2023թվ. դեկտեմբերի 26-ի թիվ 30 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024թվ բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին
2. 2024թվ. Ծրագրային բյուջեի կատարման հաշվետվության և գնահատման մասին
3. Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության համապատասխանության աուդիտի հաշվետվության քննարկում
4. Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական (ունեցվածքի) հարկի ընդունման և նրա դրույքների մասին
5. «Ախալքալաքի մունիցիպալիտետի և մունիցիպալիտետի կողմից հիմնադրված Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված ամորտիզացված և (կամ) չօգտագործված ոչ ֆինանսական ակտիվների դուրսգրման և դուրսգրման արդյունքում ձեռք բերված գույքի տնօրինման կարգի» հաստատման մասին
6. Վրաստանի ռեգիոններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից Գյուղին օժանդակություն ծրագրի Շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերի հաստատման մասին













