29.11.2023թ Ախալքալաքի թիվ մեկ հանրային դպորցում անցկացվեց «Ես սիրում եմ Վրաստանը» կարգախոսով հանդուրժողականությանը նվիրված մեծ միջոցառում, որին մասնակցեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և հանձնաժողովի նախագահ Սողոմոն Ասլանյանը։
Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սերմանել հանդուրժողականություն, ծանոթացնել Վրաստանում ապրող տարբեր էթնիկ խմբերի մշակույթին ու ավանդույթներին, առավել խորը ուսումնասիրել ու իմանալ Վրաստանի 12 երկրամասերի պատմությունն ու ներկան, այդ երկրամասերի մշակույթների փոխադարձ ազդեցությունն ու խստորեն պահպանվող առանձնահատկությունները:

























