Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակայության տակ գտնվող ոչ ձեռնարկատիրական /ոչ առևտրային/ իրավաբանական անձանց կողմից իրականացրած գործունեության վերաբերյալ լսումների շրջանակներում այսօր՝ 29․03․2024 թվականին, լսեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Երաժշտական դպրոցի, Ախալքալաքի մանկապարտեզների միավորման ներկայացուցչներին, որոնք ներկայացրեցին իրենց կողմից ձեռք բերված արդյունքների, առկա հիմնախնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների մասին։ Սրանով լսումներն ավարտվեցին։ Համապատասխան հանձնարարական-առաջարկություններ կուղարկվեն քաղաքապետարան հետագայում էլ ավելի բարձր արդյունքներ ունենալու համար համապատասխան աշխատանք տանելու համար։






















