Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ (ֆերմերների խնդրանքով) տեղի է ունեցել հանդիպում կարտոֆիլի իրացման հիմնախնդիրների ուսումնասիրության հարցով

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ (ֆերմերների խնդրանքով) տեղի է ունեցել հանդիպում կարտոֆիլի իրացման հիմնախնդիրների ուսումնասիրության հարցով

04/03/2024 թվ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ (ֆերմերների խնդրանքով) տեղի է ունեցել հանդիպում կարտոֆիլի իրացման հիմնախնդիրների ուսումնասիրության հարցով՝ ֆերմերների շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով:
Հանդիպմանը մասնակցել են ինչպես տարբեր գյուղերից ժամանած ֆերմերները, այնպես էլ հրավիրված փորձագետներ Ռամազ Գոգոլաձեն և Մախարե Մացուկատովը:
Ըստ փորձագետների,այս տարի 20 000 հա ցանքատարածքներում մշակված կարտոֆիլի բերքատվությունը միջինը 18 տ. է կազմել, ստացել են 200 000տ. բերք:
Սակայն բերքի 50-60 %-ը դեռ չի վաճառվել: Կարտոֆիլի միջին գինը տատանվել է 50-60 և 70-80 թեթրիի շրջանակներում, իսկ ինքնարժեքը մոտ 45 թեթրի է կազմել, թեև որոշ քանակությամբ լավ որակի կարտոֆիլը վաճառվել է 0,9 -1,0 լարի արժեքով(ինքնարժեքը 70-80 թեթրի),
Եթե պետությունում իրացվում է մոտ 300 000 տ. կարտոֆիլ, ապա մոտ 150 000-ը մեր մունիցիպալիտետի արտադրածն է:
Այսօր արդիական հիմնախնդիր է կարտոֆիլի իրացման շուկայի բացակայությունը: Այլ տարածաշրջաններում սկսել են արդյունավետ աշխատել խաղողի և խնձորի իրացման շուկաներին նպաստող ծրագրերը: Նմանատիպ ծրագրերը մեր տարածաշրջանում կարտոֆիլի իրացման տեսակետից խիստ պահանջված է:
Կարտոֆիլի իրացման համար անհրաժեշտ է ապահովել որոշ չափանիշներ (որակ, համապատասխան սորտ, լաբորատորիաների առկայություն և այլն), ինչն էլ մեր կարտոֆիլի իրացման համար լավագույն պայման կհանդիսանա: Չվաճառված կարտոֆիլի մոտ 40%-ը որպես սերմ կցանվի, սակայն 60%-ի իրացման հույս անգամ չկա:
Այսօր հիմնախնդիր է ոչ միայն մեծ կարտոֆիլի վաճառքը, այլ նաև սերմացուի և ավելի փոքր կարտոֆիլի վաճառքը, որը կարելի է օգտագործել օսլայի արտադրության համար:
Ի մի բերելով բոլոր կարծիքները՝ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ամփոփեց արտահայտված կարծիքներն ու տեղեկացրեց, որ հանդիպման մասնակիցների խնդրանքով նամակ կպատրաստվի և կուղարկվի Գյուղատնտեսության նախարարություն, որի մեջ կներկայացվի առկա կարտոֆիլի քանակը և խնդրանք, որ հնարավորինս նպաստեն կարտոֆիլի իրացման հիմնախնդրի լուծմանը:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights