Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ դժգոհություն է եղել, որ ոռոգման համակարգերը տեղ-տեղ քանդվել են կամ ջուրը չի հոսում։ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ այսօր աշխատանքային խորհրդակցության էին հրավիրվել «Սաքարթվելոս մելիորացիա» ՍՊԸ ներկայացուցիչ, Քվեմօ Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Սամցխե-Ջավախեթիի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Ազարաշվիլին և Ենոք Բաբաջանյանը, հանդիպմանը ներկա էր նաև Սակրեբուլոյի փոխնախագահ Էդուարդ Աղասարյանը։
Գիորգի Ազարաշվիլին ասաց, որ «երկու հիմնախնդիրներից, որոնք եղել են, մեկն այսօր արդեն լուծված է, իսկ մյուս հիմնախնդրի վրա աշխատում ենք, և կարծում եմ, որ մոտ օրերս այս խնդիրը նույնպես կլուծվի։ Մունիցիպալիտետի մյուս վայրերում, որտեղ կան որոշակի խնդիրներ, մենք տեղյակ ենք այդ մասին և աշխատում ենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլուն ընդհանուր առմամբ գոհ է «Սաքարթվելոս մելիորացիա» ՍՊԸ-ի աշխատանքից։











