19/07/2023թ. ժամը11։00-ին կայացավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը։
Օրակարգում՝
Թափառող շների վերաբերյալ ոչ կառավարական կազմակերպությունների կոլեկտիվ նամակի քննարկում:
Ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված նամակի հիման վրա քննարկումները սկսվել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Քրիստինա Մարաբյանի ելույթով:
Ըստ նրա հետազոտության, տարբեր երկրներ ունեն հարցի լուծման իրենց մոտեցումները, որոնցից ավելի ընդունելի են համարում էստոնական մեթոդը:
Ախալքալաքի մունիցիպալիտետը յուրաքանչյուր տարի գումարներ է հատկացնում թափառող շների բռնման և ստերջացման համար: Աշխատանքներն իրականացվում են, սակայն հիմնախնդիրը վերջնական լուծում չի ստանում:
Օրինակ՝ 2022թ-ին արձանագրվել է թափառող շների մարդկանց վրա հարձակման 84 դեպք, իսկ այս տարվա միայն առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 74: Մարդիկ ստանում են տարբեր վնասվածքներ ու հայտնվում հիվանդանոցում:
Հարցի շուրջ քննարկումների արդյունքում հնչել են հիմնախնդրի լուծման տարբեր տեսակետներ, որոնցից են՝
· թափառող շների ապաստարանի կառուցում և հարցի հետագա կառավարում,
· հարցի կառավարման դեպքում բնակչության իրազեկում այն մասին, որ շան տերերը, եթե չեն կամենում ձագերին պահել, ապա տեղեկացնեն քաղաքապետարանին, որպեսզի դրանք տեղափոխվեն ապաստարաններ,
· տեր ունեցող, սակայն առանց դնչակալների շների տերերի տուգանում, ըստ գործող օրենքի,
· հնարավոր է նաև էստոնական մեթոդի կիրառումը
· և այլ տարբեր կարծիքներ:
Բյուրոն միաձայն որոշեց համապատասխան նամակով դիմել Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանում Պետական լիազորի վարչակազմին՝ խնդրի հետագա համատեղ լուծման նպատակով: