07/03/2023 թ. Կանանց միջազգային օրվա նախօրեին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել ք.Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի և Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտների տեղեկատվական հանդիպումը «Գենդերային իրավահվասարություն» թեմայով Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի «Գենդերային իրավահավասարության խորհրդի» նախագահ Նաիրի Իրիցյանի և խորհրդի այլ անդամների հետ: Աշակերտները բազում հարցերի շուրջ են խոսել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը հետաքրքիր և արդյունավետ էր: