04/03/2024 թվ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել «Գենդերային իրավահավասարության խորհրդի» հերթական նիստը:
Օրակարգում՝ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին արդեն կատարված աշխատանքների ներկայացում և իրականացվելիք աշխատանքների պլանավորում:
Ակտիվությունները վերաբերվում են Մայրության օրվան (մարտի 3), Կանանց միջազգային օրվան (մարտի 8,Դաունի համախտանիշի միջազգային օրվան (մարտի 21) և Աուտիզմի իրազեկման միջազգային օր (ապրիլի 2):
Ըստ մասնակիցների, խորհրդի աշխատանքները միայն տեղեկատվական բնույթ պիտի չկրեն, ժամանակն է, որպեսզի անցնենք ավելի կոնկրետ աշխատանքների, նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է սահմանափակ հնարավորություններով անձանց:
Բազմաթիվ հետաքրքիր առաջարկություններ են քննարկվել: Հուսով ենք, որ 2 ամիս անց կունենանք արդյունավետ աշխատանքի վերաբերյալ հաշվետվության նիստ :